ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Անգրագետ, բայց իրեն ամեն ինչի գիտակ համարողը

Անգրագետ, բայց իրեն ամեն ինչի գիտակ համարողը
20.09.2025 | 15:01

Բա իմացա՞ք՝ հայկական ֆուտբոլը չի զարգանում, որովհետև մեր թիմերի անունները Վան ու Ալաշկերտ են, իսկ իտալական ֆուտբոլը զարգանում է, որովհետև իրենց թիմի անունը Միլան է: Գուշակեք, թե ֆուտբոլից ընդհանրապես բան չհասկացող, անգրագետ, բայց իրեն ամեն ինչի գիտակ համարող ո՛ր թափթփուկն է այս դալբայոբագույն մտքի հեղինակը: Հուշում՝ մի քանի օր առաջ էլ թատրոնում մշակութային փիլիսոփայություններով էր զբաղված, բայց թատրոնի մասին իր գիտելիքների ու պատկերացումների գագաթնակետը իրենց մանկապարտեզի հանդեսն է եղել: Նույնը բոլոր ոլորտներում է՝ պատմությունից սկսած, մինչև նորագույն տեխնոլոգիաներ: Չմոռանամ նշել նաև քաղաքականությունը: Ամբողջ կյանքում ատել եմ ոչնչից չհասկացող, բայց իրենց ամեն ինչի գիտակ համարող, ամեն ինչի մասին խոսող թափթփուկներին:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 2670

Մեկնաբանություններ